Բրիտանիան մոտ 11 մլն դոլար է հատկացրել Էբոլա վիրուսի հետ կապված ուսումնասիրությունների համար
Էբոլայի համաճարակի վերաբերյալ գլոբալ անհանգստության աճի ֆոնին, բրիտանական կառավարությունը հայտարարել է անհապաղ 10.8 մլն դոլար հատկացնելու մասին՝ այդ ոլորտում հետազոտությունների անցկացման համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է կառավարական կայքում, դրամաշնորհները կստանան այն փորձագետները, ովքեր ունակ կլինեն ներկայացնելու «լուրջ ապացույցներ ու վերլուծություններ» առ այն, թե ինչպես է տարածվում հիվանդությունը, ինչպես այն բուժել և ինչպես ավելի արդյունավետ տեղեկացնել բնակչությանն այն ռիսկերի մասին, որ ներկայացնում է հիվանդությունը։
Ֆինանսավորում ստանալու վերաբերյալ հայտը հետազոտողները պետք է ներկայացնեն կարճ ժամկետներում՝ մինչև սեպտեմբերի 8-ը։










