ԱՄՆ-ում 4 հրշեջ է վիրավորվել՝ փորձելով օգնել համալսարանականներին` միանալ «Սառցե դույլ» ֆլեշմոբին

23:58 • 21.08.14

 ԱՄՆ-ում 4 հրշեջ է վիրավորվել՝ փորձելով օգնել համալսարանականների խմբին՝  իրականացնելու «Սառցե դույլ» ֆլեշմոբի մարտահրավերը:


Ինչպես գրում է Business Insider-ը՝ Կենտուկիի Քեմփբելսվիլ համալսարանից հաստատել են, որ հրշեջներից երկուսը ծանր վիճակում է, մեկին էլ տեղափոխել են Լուիսվիլի հիվանդանոց՝ բուժման:


Wave3 News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կեսօրին, երբ հրշեջները փորձել են սառը ջուր լցնել համալսարանական խմբի անդամների վրա: Միջադեպի մանրամասները հայտնի չեն, սակայն հաղորդվում է, որ վթարը տեղի ունեցել, երբ բեռնատարը հոսանքի գծերի հետ շփում է ունեցել:

Բարեգործական ֆլեշմոբի նպատակն է` ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ)։