Վրաստանի վարչապետը Հայաստանի վարչապետի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ

14:57 • 21.08.14

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրակլի Ղարիբաշվիլին և Հովիկ Աբրահամյանը ծակեպսակներ են զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը հակիրճ Վրաստանի վարչապետին ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը, այնուհետև Իրակլի Ղարիբաշվիլին եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում: