Վրաստանում 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

15:56 • 21.08.14

Վրաստանի արևմուտքում՝ Իմերեթի շրջանում, այսօր առավոտյան Թբիլիսիի ժամանակով ժամը 11։56-ին տեղի է ունեցել 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է РИА Новости-ն։

 

Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իմերեթի շրջանում՝ Չիատուրա քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևելք։

 

Տուժածների մասին հաղորդագրություններ չկան։