Մեծ Բրիտանիայում աշխատում են լույսի արագությամբ հաշվարկներ կատարող համակարգչի ստեղծման վրա (տեսանյութ)
Բրիտանական Optalysys ընկերությունն աշխատում է հեղափոխական համակարգչի ստեղծման վրա, որի համար հիմք են ծառայել օպտիկական տեխնոլոգիաների հատկությունները: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:
Հայտնի փաստ է, որ օպտիկական մալուխների միջոցով տեղեկատվությունը շատ ավելի արագ է փոխանցվում, ինչի շնորհիվ օպտիկական մանրաթելերն այդքան արագ փոխարինեցին հեռախոսային լարերին
Անգլիական Optalysys տեխնոլոգիական ընկերությունը պնդում է, որ արդեն 2015 թվականին իրենք կներկայացնեն օպտիկական հանակարգչի նախատիպը, որը կկարողանա լույսի արագությամբ հաշվարկներ իրականացնել: Եվ եթե ամեն ինչ ըստ պլանավորածի ընթանա, մահակարգիչը վաճառքի կհանվի 2020 թվականին:
Օպտիկական տեխնոլոգիաներն աշխատում են լույսի, այլ ոչ թե էլեկտրականության հաշվին: Աշխատանքի մեխանիզմը բավականին բարդ է, պրոցեսորի հզորությունը՝ նկատելիորեն բարձր, և բացի այդ՝ ողջ այդ համակարգը շատ քիչ հոսանք է ծախսում:










