Իսրայելի օդային հարձակման հետևանքով ՀԱՄԱՍ-ի առաջնորդներ են սպանվել
Այս գիշեր Գազայում իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 11 պաղեստինցի է զոհվել, հայտնում է ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը: Նրանցից յոթը զոհվել է Ռաֆահում բնակելի շենքի փլուզումից, մեկը՝ Նուսեյրաթի փախստականների ճամբարին հասցված հարվածից:
ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման հայտարարության համաձայն՝ զոհերի թվում են նաև այդ շարժման երեք դաշտային հրամանատարներ: Նրանք սպանվել են Ռաֆայում:
Սպանվածներն այսպես կոչված «Իզզեդդին ալ-Կասսամի բրիգադների» առաջնորդներ Մուհամեդ Աբու Չամալը, Ռաիդ ալ-Աթարը և Մուհամեդ Բահրունն են:
Նախօրեին սպանվել էին նույն բրիգադների առաջնորդ Մուհամեդ ալ-Դեյֆի կինն ու երեխան:
9 օր տևած հրադադարից հետո վերսկսված հարձակումների հետևանքով 33 պաղեստինցի է սպանվել:










