Հենրիխ Մխիթարյանը միացել է «Սառցե դույլ» ֆլեշմոբին (տեսանյութ)
«Սառցե դույլ» բարեգործական ֆլեշմոբին է միացել նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով հրավեր է ստացել իր թիմակից Պիեր Էմերիկ Օբամեյանգից: Մխիթարյանը մարտահրավեր է ուղարկել Արթուր Աբրահամին և Յուրա Մովսիսյանին:
Բարեգործական ֆլեշմոբի նպատակն է` ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ)։










