«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գերի են վերցրել ևս 4 արտասահմանցու
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ևս 4 օտարերկրյա քաղաքացու են գերի վերցրել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ Reppublica իտալական պարբերականին հղումով:
Պարբերականի տվյալներով՝ ահաբեկիչները գերի են վերցրել երկու իտալուհու, դանիացու և ճապոնացու: Նրանց առևանգել են Սիրիայի Հալեպ քաղաքի թաղամասերից մեկում, որտեղից տարել են Ռաքքա քաղաք: Այսպիսով, ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ գերի գտնվող արտասահմանցիների թիվը հասել է 20-ի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իսլամիստները Սիրիայում դաժանորեն սպանել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: Զինյալները հայտարարել են, որ շարունակելու են գլխատել ամերիկացի լրագրողներին, եթե ԱՄՆ-ն չդադարեցնի օգնությունն իրաքցի զինվորականներին, որոնք պայքարում են ահաբեկիչների դեմ իրենց երկրի տարածքում:










