Ստեղծվել է գնդակ, որն անհնար է ծակել կամ այլ կերպ վնասել (լուսանկարներ)

16:14 • 21.08.14

Թիմ Ջանիգընը ստեղծել է գնդակ, որն անհնար է ծակել կամ այլ կերպ վնասել։

 

2006 թվականին լուրերով նա տեսնում է, թե ինչպես են Դարֆուրում երեխաները խաղում աղբից պատրաստված գնդով, որը փաթաթված է եղել պարաններով, գրում է news.yahoo.com-ը։

 

Նա այնքան է ազդվել այդ տեսարանից, որ սկսել է աշխատել նոր տեսակի գնդակի ստեղծման վրա, որն անհնար կլինի ծակել կամ որևէ այլ կերպ վնասել: Ֆինանսավորում և աջակիցներ գտնելուց հետո նրան հաջողվում է ստեղծել գնդակ, որը կծառայի նույնիսկ ամենադժվարին և քարքարոտ պայմաններում:

 

Թիմը և Լիզա Տարվերը՝ նրա կինը, 2010 թվականից սկսել են նաև «Մեկ աշխարհի ֆուտբոլ» անվանումով ծրագիրը, որը հնարավորություն է տալիս աղքատ համայնքների երեխաներին խաղալ գնդակով, ունենալ լիարժեք մանկություն:

 

Գնդակի գինը մատչելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը որ այն գրեթե անսահման ժամանակ կարելի է օգտագործել, երկու գնդակ կարելի է գնել 39,95 դոլարով: Գնորդը մի գնդակը պահում է իրեն, մյուսն ուղարկում աղքատ համայնքներ։ Ծրագիրն արդեն 850.000 գնդակ է տրամադրել սպառողներին:

 

Ստեղծվել է գնդակ, որն անհնար է ծակել կամ այլ կերպ վնասել (լուսանկարներ)