Իսլամիստները մինչ ամերիկացի լրագրողին գլխատելը 100 մլն դոլար են պահանջել ԱՄՆ-ից. New York Times

13:13 • 21.08.14

Նախօրեին գլխատված ամերիկացի լրագրողի համար Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը 100 մլն դոլար է պահանջած եղել Վաշինգտոնից, հայտնում է The New York Times-ը:

 

Թերթին այդ մասին հայտնել են հենց լրագրողի՝ Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը և նախկին պատանդը, որին պահել են Ֆոուլիի հետ:

 

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն հրաժարվել է վճարել խմբավորման պահանջած փրկագինը: Սակայն նշվում է նաև, որ Վաշինգտոնը դժվարին կացության մեջ է. այժմ էլ իսլամիստները սպառնում են սպանել Time-ի լրագրող Սթիվեն Սոթլոֆին: 

 

Իսլամիստների մոտ նաև բրիտանացի պատանդ կա, որի համար Լոնդոնը նույնպես հրաժարվում է փրկագին վճարել, գրում է թերթը: