Վրաստանի Կազբեկի շրջանում սողանքի հետևանքով 2 մարդ համարվում է անհայտ կորած
Վրաստանի Կազբեկի շրջանում օգոստոսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած սողանքի հետևանքով 2 մարդ համարվում է անհայտ կորած, տարվում են որոնողական աշխատանքներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Այդ մասին հայտարարել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ լեռնային զանգվածի սողանքը տեղի է ունեցել հորդառատ անձրևների պատճառով։










