Կիևն ու Պենտագոնը քննարկել են ռազմական օգնության մատակարարման հարցը

10:34 • 21.08.14

Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելի հետ, գրում է Взгляд-ը՝ հղում անելով Պենտագոնին։

 

Ուկրաինացի նախարարը կրկին մեղադրել է Ռուսաստանին երկրի հարավ-արևելք զենք մատակարարելու համար և հայտնել բռնության աճի մասին։

 

Հեյգելը զրույցի ընթացքում ասել է, որ «Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուին ասել է այն մասին, որ տրանսպորտի և զինվորականների գտնվելը սահմանին նպաստում է իրավիճակի սրմանը, բացի այդ, ցանկացած քննարկում զինադադարի վերաբերյալ պետք է անցկացվի Ուկրաինայի մասնակցությամբ»։

 

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ կողմերը «քննարկել են ամերիկյան ռազմական օգնության ընթացիկ մատակարարումների հարցերը»։