Լիտվան ռուսական գազի այլընտրանք է գտել. ստորագրվել է պայմանագիր
Լիտվան բնական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է կնքել նորվեգական Statoil ընկերության հետ, հայտնում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։
Մատակարարումը կսկսվի 2015-ից: Նպատակ ունի նվազեցնել այդ պետության կախվածությունը ռուսական էներգիայից:
Հնգամյա պայմանագրի դրույթներով Statoil-ը տարեկան 540 մլն խմ գազ կմատակարարի Բալթիկ ծովի առափնյա տերմինալ, որի շինարարությունը կավարտվի այս տարվա վերջին:
Գործարքը գնահատվում է 2,5-3 մլրդ լիտ՝ 700-900 մլն եվրո:
Այս առիթով Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսը հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ Լիտվան բնական գազի մշտական այլընտրանքային աղբյուր կունենա:










