Վենեսուելայի նախագահը սպորտային համազգեստ է նվիրել Ֆիդել Կաստրոյին

09:35 • 21.08.14

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին։ Նրա խոսքով՝ Ֆիդելը, ով արդեն 88 տարեկան է, հիանալի վիճակում է, լի էներգիայով և «պարզ մտքերով», գրում է Взгляд-ը։

 

Քաղաքական գործիչները զրուցել են մոտ 6 ժամ։
 

Մադուրոն պատմել է, որ Ֆիդելի ղեկավարության ներքո «խորն ուսումնասիրություններ են տարվում», որոնք կապված են «պրոտեինների բուսական աղբյուրների հետազոտության հետ»։

 

Մադուրոն հայտնել է նաև, որ Կաստրոյին նվիրել է Վենեսուելայի օլիմպիական հավաքականի մարզահագուստը։