Մեդվեդևի Twitter-ի էջը կոտրած հաքերները խորհուրդ են տվել չօգտվել iPhone սմարթֆոններից

11:25 • 21.08.14

«Анонимный интернационал» հաքերական խմբավորման անդամները, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, կոտրել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Twitter-ի էջը, խորհուրդներ են տվել գաջեթների սիրահարներին։ Օրինակ՝ նրանք խորհուրդ են տվել հրաժարվել iPhone սմարթֆոնից և չպահել անձնական տեղեկություն այդ հեռախոսում, գրում է Комсомольская правда-ն։

 

«Մի՛ օգտվեք iPhone-ից։ Այսինքն՝ օգտվել կարելի է, սակայն պահել դրանում անձնական տեղեկություն պետք չէ»,- նշել են կիբերհանցագործները։ Բանն այն է, որ հենց այդ սմարթֆոնի միջոցով են նրանք ստացել վարչապետի հաշիվներին հասանելիություն։

 

Հաքերները նշում են, որ Twitter-ի էջը չի կոտրվել, նրանք պարզապես գրել են ճիշտ գաղտնաբառը, որը պահվել է Մեդվեդևի iPhone-ում։

Մեդվեդևի Twitter-ի էջը կոտրած հաքերները խորհուրդ են տվել չօգտվել iPhone սմարթֆոններից