Սկանդալային բլոգը հայտնել է, որ Դմիտրի Մեդվեդևը Twitter- ում հետևում է Խոդորկովսկուն, Նավալնիին և Միշա Գալուստյանին
Ռուս քաղաքական գործիչների նամակագրության «բացահայտմամբ» հայտնի է դարձած Shaltay Boltay սկանդալային բլոգի հեղինակները Look At Me պարբերականին տված հարցազրույցում հայտնել են, որ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ոչ պաշտոնական բլոգ ունի թվիթերում, որտեղ նա կարդում է Խոդորկովսկուն և Նավալնիին:
Ինչպես հաղորդում է newsru.com-ը՝ Anonymous International խմբավորման ներակայացուցիչների խոսքով՝ բացի պաշտոնական հաշվից Twitter-ում՝ Մեդվեդևն անձնական հաշիվ ունի, որը վերջինս հիմնականում օգտագործում է կարդալու համար: Այդ հաշվում ՌԴ վարչապետը հետևում է նաև Միխայիլ Խոդորկովսկու, Ալեքսեյ Նավալնիի, Գարիկ Խարլամովի, Միշա Գալուստյանի և Պավել Վոլյայի թվիթերյան էջերին:










