Մոսկվայում բարձրահարկի վրա ուկրաինական դրոշ կախելու մեջ կասկածվողներին 7 տարվա ազատազրկում է սպառնում

15:15 • 21.08.14

Մոսկվայում Կոտելնիչեսկայա առափնյա շրջանի բարձրահարկը պղծելու մասին քրեական գործի փոփոխման հետ կապված՝ չորս երիտասարդների կարող են պատժել ոչ թե երեք տարի ազատազրկմամբ, այլ յոթ: Այդ մասին հայտնել է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը, գրում է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ բարձրահարկ շենքը պղծելու մասին քրեական գործ էր հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (վանդալիզմ), իսկ այժմ այն կքննվի 213-րդ հոդվածով (խուլիգանություն): Չորս կասկածյալներին բերման են ենթարկել 48 ժամով:

 

Օգոստոսի 20-ին անհայտ անձինք ամրացրել էին Ուկրաինայի դրոշը Կոտելնիչեսկայա առափնյա շրջանի բարձրահարկ շենքից:

 

Խուլիգանության համար առավելագույն պատիժը 7 տարվա ազատազրկումն է, մինչդեռ վանդալիզմի համար սպառնում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում: