Ֆրանսիան խորապես ցնցված է Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով: Այսօր պատասխանելով ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության մասին լրագրողի հարցին՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը:
«Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ արագորեն վերադարձնել նրա մարմինը և ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,-ասել է նա:










