Ստեղծվել է կեղծ սմարթֆոն՝ առանց հեռախոսի չդիմացողների համար
Մեր օրերում շատ են այն մարդիկ, ովքեր կախվածություն ունեն հեռախոսներից և տառապում են նոմոֆոբիայից՝ առանց իրենց բջջային սարքավորումների մնալու վախից, հայտնում է ABC News-ը:
Հոլանդացի և ամերիկացի դիզայներները ստեղծել են կեղծ սմարթֆոն՝ noPhone անվանումով, որը նպատակ ունի մեղմել մարդկանց՝ իրենց էլեկտրոնիկայից բաժանվելու վախը:
noPhone-ը նման է սմարթֆոնի, բռնողին հենց սմարթֆոն ունենալու զգացողություն է տալիս, սակայն դրանով էլ առնչությունները բջջային հեռախոսին ավարտվում են: Իսկ սարքը պարզապես մարդկանց հանգստության զգացողություն է ապահովում:
Բոլորս էլ գիտենք մեկին, ով SMS է գրում հաց ուտելու ժամանակ, քնում է՝ բջջայինը բարձի կողքին կամ պարզապես միշտ ձեռքում է պահում հեռախոսը, նկատում է աղբյուրը և հավելում, որ այս առաջարկը հենց նրանց համար է:
Դիզայներները հուսով են ապագայում շուկա հանել իրենց ստեղծածը:










