Երևանում «Օպել»-ն ու «Հունդայի» մակնիշի ավտոբուսը իրար են բախվել. 4 ուղևոր տեղափոխվել է ԲԿ
11:56 • 21.08.14
Օգոստոսի 20-ին` ժամը 22:20-ին, Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» մակնիշի ավտոբուս: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորը և ավտոբուսի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










