Microsoft-ի հեռախոսներն Opera դիտարկիչ կունենան
Opera-ն Microsoft-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերության հեռախոսներում Opera Mini դիտարկչի տեղադրման մասին, գրում է lenta.ru-ն:
Պայմանավորվածությունը տարածվում է ինչպես ներկայիս Series 30+, Series 40 հարթակներով գործող, այնպես էլ Asha բջջային հեռախոսների շարքի վրա:
Օգտատերերին Asha-ն ավելի հայտնի է Nokia անվանումով, սակայն այն այժմ պատկանում է Microsoft-ին:
Opera Mini-ն ստեղծված է բջջային հեռախոսներից համացանցին միանալու և կայքեր դիտարկելու համար, որն աշխատում է հատուկ տեխնոլոգիայով, ինչը նվազեցնում է ինտերնետային տվյալները և տնտեսում ինտերնետի արագությունը:













