Ֆրանսիայում առաջին անգամ վարդագույն գինուց պաղպաղակ են պատրաստել
Ամառային շոգ օրերին ֆրանսիացիներին հնարավորություն կընձեռվի վարդագույն գինուց պատրասված պաղպաղակ վայելել: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Le Figaro-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ նմանատիպ աղանդերի մեկ բաժինը բոլորովին էլ վնասակար չէ առողջության համար: Արտադրողի խոսքով՝ վարդագույն գինուց պատրաստված նոր պաղպաղակի համտեսի ժամանակ սկզբում զգացվում է պաղպաղակի քաղցր, այնուհետև գինու դառը համը:
Աղանդերն ընդամենը 5% ալկոհոլ է պարունակում: Նորամուծության համար արտադրողներն ընտրել են ամենափափուկ գինին: Այն արդեն հետաքրքրել է այն սպառողներին, ովքեր ալկոհոլ առհասարակ չեն օգտագործում:










