Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 24-ին կարող է լուծարել Գերգույն ռադան

20:27 • 21.08.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադան լուծարելու հրամանագիրը կարող է ստորագրել օգոստոսի 24-ին, և ոչ թե հաջորդ շաբաթ, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ: Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն՝ այս մասին թվիթերյան իր բլոգում հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:


«Պորոշենկոն՝ Գերագույն ռադայի լուծարման մասին. որոշումը կկայացվի այն ժամանակ, երբ հայտնի կլինեն սահմանադրական հիմքերը: Իսկ դրանց ժամկետը համընկնում է Անկախության օրվա հետ», - գրել է Ցեգոլկոն:


Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեգ Մեդվեդևը հայտնել էր, որ լրանում է 30-օրյա ժամկետը նոր կոալիցիայի կազմավորման համար, և նախագահն օրինական հիմքեր ունի խորհրդարանը լուծարելու և Ռադայի արտահերթ ընտրություններ հայտարարելու համար: