Գիտնականներն ապշեցուցիչ խոցելի կետեր են հայտնաբերել ամերկյան օդանավակայանների անցակետի սկաներներում
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետները մի շարք խոցելի կետեր են հայտնաբերել ամերիկյան օդանավակայաններում օգտագործվող ռենտգենյան սկաներներում: Ինչպես հայտնում է newsru.com-ը՝ այս մասին գրում է SecurityLab-ը՝ անանուն աղբյուրին հղումով:
Հետազոտություններն անցկացրել են Կալիֆորնիայի Սան Դիեգոյի, Միչիգանի և Ջոն Հոփքինսի համալսարանների աշխատակիցները: Փորձը կատարվել է սկաներների հետ, որոնց օգնությամբ անվտանգության ծառայությունն ստուգում է ուղևորներին և նրանց ձեռքի ուղեբեռը: Սարքերն օդանավակայաններում տեղադրվել են 2009-2013 թվականներին:
Լաբորատոր փորձարկումների ժամանակ հետազոտողներին հաջողվել է առանց մեծ ջանքերի սարքից թաքցնել հրազենային զենքը և պլաստիկե պայթուցիկի նման սարքը: Արդյունքներից ապշած գիտնականներն ասել են, որ խորագիտակ հաքերը կկարողանա անցկացնել՝ ինչ ցանկանա:










