Թեհրանում «իր շուրջը պտտվող տուն» է ստեղծվել (լուսանկարներ)
Թեհրանում ստեղծվել է «իր շուրջը պտտվող տուն», հայտնում է Daily Mail-ը՝ ներկայացնելով ֆոտոշարք:
Յոթհարկանի շինությունը տարածք խնայող շարժական սենյակներ ունի, որոնք պտտվում են ընդամենը կոճակի սեղմումով:
Շարիֆի-հա անվանումով շինության սենյակները պտտվում են 90 աստիճանով: Տան ճաշասրահը, հյուրասենյակը և աշխատասենյակը պտտվում են՝ ստեղծելով լրացուցիչ տարածություն: Դա կարևոր է հատկապես ամռան շոգ ամիսներին: Ձմռանն էլ, փակվելով, սենյակներն օգնում են տաք պահել տունը: Պտտվող հատվածները նման են փայտե արկղերի:
Ըստ աղբյուրի՝ սա կարելի է բնակարանային շինարարության ապագան անվանել: Այս տունը ներկայացված է այս տարվա Համաշխարհային ճարտարապետության փառատոնին:
















