Shutterfly ֆոտոծառայությունը գնահատել են 2 մլրդ դոլար
Լուսանկարների առցանց պահպանման և տպագրության Shutterfly ֆոտոծառայությունը գնահատել են 2 մլրդ դոլար, հայտնում է Interfax.ru-ն՝ Bloomberg-ին հղումով:
Ընկերությունը մի շարք առաջարկներ է ստացել ներդրողներից: Հավակնորդների թվում նշվում են Hellman & Friedman-ը և Bain Capital-ը: Ըստ ներքին աղբյուրների՝ վաճառքի գործարքը կարող է կայանալ արդեն սեպտեմբերին:
1999-ին հիմնված ընկերությունը, ի թիվս այլնի, առաջարկում է նաև լուսանկարների տպագրություն բաժակների, բարձերի և սմարթֆոնների ու պլանշետների «պարկերի» վրա:
2012-ին Shutterfly-ն սնանկացած Eastman Kodak Co-ից մրցակից Kodak Gallery-ն ձեռք էր բերել 23,8 մլն դոլարով, չնայած ավելի վաղ Kodak-ն այդ ծառայության վաճառքից հարյուր միլիոնավոր դոլարներ էր ակնկալում:










