Skype-ն օգտատերերին ազատել է ավելորդ ծանուցումներից

16:04 • 21.08.14

Skype-ի մասնագետները հայտնել են, որ իրենց հաջողվել է լուծել «կպչուն» ծանուցումների խնդիրը, որոնք միաժամանակ հայտնվում են օգտատիրոջ ալիքին միացրած բոլոր սարքերին, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:

 

Ծառայության՝ Microsoft-ի կողմից գնվելուց ի վեր տեղի են ունեցել մի շարք լուրջ բարեփոխումներ: Եթե նախկինում  Skype-ի հաշվի աշխատանքին արձագանքում էին օգտատիրոջ միացրած անմիջապես բոլոր սարքերը (ստացիոնար համակարգիչ, նոութբուք, iPhone, iPad), ապա այժմ վիճակը փոխվել է:

 

Մասնագետներին հաջողվել է այնպես անել, որ ծանուցումները ստացվեն միայն այն սարքի վրա, որով նամակագրություն կամ կապ է հաստատվում:

 

Ընկերությունում ասում են, որ այս դեպքում ծանուցումների նոր  համակարգի մուտքագրման համար Skype տարբերակի թարմացման կարիք չի լինի:

 

Skype-ն օգտատերերին ազատել է ավելորդ ծանուցումներից