Շվեդիան 3,8 մլն եվրո է հատկացնում Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար
Շվեդիան 3,8 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտարարել է միջազգային համագործակցության զարգացման գծով նախարար Խիլևի Էնգստրյոմը, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Իրավիճակը շարունակում է լուրջ մնալ, այն վատթարանում է: Խոսքը 2 հազար սպանվածի մասին է: Ապրիլից 5 հազար մարդ է վիրավորվել, իսկ 150 հազար մարդ դարձել ներքին տեղահանված»,- ասել է նա:
Էնգստրյոմի խոսքով՝ տրամադրվող միջոցները կուղղվեն Արևելյան Ուկրաինայի համար սննդամթերքի և դեղորայքի գնմանը, ինչպես նաև տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնմանը:
«Մենք գիտենք, որ Լուգանսկի 200 հազար բնակիչ օգոստոսի սկզբից չունի ոչ էլեկտրաէներգիա, ոչ ջուր, ոչ բջջային կապ: Այնտեղ ամեն ինչի պակաս կա, առաջին հերթին՝ մթերքների և դեղորայքի»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ ապագայում Շվեդիան կարող է Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության համար լրացուցիչ միջոցներ հատկացնել:










