Ուկրաինայում հակաահաբեկչական գործողության տարածքը լքել է ավելի քան 415.000 մարդ. ՄԱԿ

10:02 • 21.08.14

Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առնվազն 415.800 բնակիչ լքել են իրենց տները՝ փորձելով փրկվել հակաահաբեկչական գործողության ուժերի և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների անջատողականների միջև ռազմական գործողություններից: Այդ մասին հայտնել են Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչությունից, գրում է korrespondent.net-ը:

 

Ինչպես հաղորդվում է, մոտ 198.000 ուկրաինացի մեկնել է Ռուսաստան, ավելի քան 14.000-ը՝ Լեհաստան, մոտ նույնքանը՝ Բելառուս:


«Մենք ընդունում ենք, որ նրանց թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ չկա գրանցման կենտրոնացված համակարգ, ինչպես նաև մենք գիտենք, որ շատերը չեն գրանցվում»,- ասել է Փախստականների հարցերով վարչության մամուլի քարտուղար Արիանա Ռումերին:

 

200.000 ուկրաինացիներից, որոնք ռազմական գործողությունների գոտուց Ռուսաստան են մեկնել, միայն մոտ 78.000-ն է դիմում ներկայացրել փախստականի կարգավիճակ ստանալու համար, ասել է նա: