ՄԱԿ. մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Ուկրաինայի արևելք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը Ուկրաինա կատարելիք իր այցի ընթացքում պատրաստվում է այցելել երկրի արևելյան հատվածը՝ գնահատելու ռազմական գործողություններից տուժած շրջաններում իրավիճակը: Այդ մասին ասված է չորեքշաբթի երեկոյան տարածված մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության հաղորդագրության մեջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի վաղ, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ամանդա Պիտը հայտնել է գործակալությանը, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Կիև կժամանի հինգշաբթի օրը՝ օրվա երկրորդ կեսին, և երկիրը կլքի օգոստոսի 24-ին: Ամոսի այցի ծրագիրը ներառում է պաշտոնական անձանց, դիվանագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՄԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպումներ:
Չորեքշաբթի օրը Կիև է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը:










