Մոսկվայի բնակիչներն այսուհետև կկարողանան ոստիկանություն դիմել Skype-ի օգնությամբ

23:36 • 21.08.14

Մոսկվայի բնակիչները շուտով կկարողանան ոստիկանություն բողոք ներկայացնել Skype ծրագրի միջոցով: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ գլխավոր շտաբի պետ Անատոլի Յակունինի հայտարարությանը:

Բացի այդ՝ Skype-ի միջոցով հնարավոր կլինի թաղային ոստիկանից խորհրդատվություն ստանալ: Յակունինի խոսքով՝ քաղաքացիների հետ շփման նոր միջոցը կիրառելի կլինի արդեն 2015 թվականի սկզբից:

Յակունինը նաև նշել է, որ ոստիկանական ստորաբաժանումները պետք է համալրվեն նոր տեխնիկական միջոցներով և որ Մոսկվայի կառավարությունը քաղաքացիների հետ տվյալ կապի ապահովման նպատակով բոլոր աշխատակիցների համար բջջային հեռախոսներ է գնել: