Եգիպտոսում ավտոբուսների բախման հետևանքով 25 մարդ է մահացել
Սինայի թերակղզու հարավում երկու ավտոբուսների բախման հետևանքով մահացել է 25 մարդ, 50-ից ավելին՝ վիրավորվել, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությանը:
Վթարը տեղի է ունեցել կեսգիշերն անց Շարմ էշ Շեյխ հանգստավայրից 50 կմ հարավ: Ավտոբուսների բախման հետևանքով դրանցից մեկը շրջվել է:
Ներկայում փրկարարներն ավտոբուսից հանում են մահացածների մարմինները, բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կավելանա:
Reuters-ի տեղեկության համաձայն՝ ավտոբուսներից մեկը տեղափոխում էր Շարմ էշ Շեյխ հանգստավայրի զբոսաշրջիկներին: Եգիպտոսի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ տուժածների թվում կան Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Եմենի քաղաքացիներ և Ուկրաինայի 1 քաղաքացի։










