Իսլամիստների հրահանգով Իրաքում տղամարդուն քարկոծելով սպանել են՝ դավաճանության համար
Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները քարկոծելով սպանել են մի տղամարդու, հայտնում է Lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով: Պատճառն ամուսնական դավաճանությունն է:
Այս հաշվեհարդարը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքում, որը հունիսից իսլամիստների վերահսկողության տակ է:
Ըստ աղբյուրի՝ սա առաջին դեպքն է, երբ իսլամիստներն Իրաքում իրագործել են դատավճիռ՝ շարիաթի դրույթների համաձայն: Սիրիայում նման դեպքերի մասին բազմաթիվ հաղորդումներ են եղել:










