Ատլանտյան օվկիանոսը կարճ ժամանակով կանգնեցրել է գլոբալ տաքացումը. գիտնականներ

12:12 • 22.08.14

Չինացի գիտնականներն ուսումնասիրել և պարզել են, որ գլոբալ տաքացումը դանդաղում է ոչ թե Խաղաղ օվկիանոսի, ինչպես նախկինում էին կարծում, այլ Ատլանտյան և Հարավային սառուցյալ օվկիանոսների կողմից: Այս մասին պատմում է lenta.ru-ն՝ հղելով Science ամսագրին:

 

Սյանյաո Չենը և Կա-Կիտ Տունը դիտարկել են օվկիանոսագրության զգայակների տվյալները և հետևել, թե ինչպես է տաքությունը տեղափոխվում Համաշխարհային օվկիանոսում: Նման երևույթը պատահական չէ, քանի որ Ատլանտյան և Հարավային սառուցյալ օվկիանոսները 25-30 տարի տևող շրջաններում փոխում են իրենց աղայնությունը և ջերմաստիճանը: Այդ շրջանը յուրահատուկ կերպով ջուրը սառեցնում և տաքացնում է: Շրջանը սկսում է այն ժամանակ, երբ ավելի աղի ջուրը սկսում է «ճնշել» ավելի խորը գտնվող ջրերին, ինչն էլ տաքությունը տանում է օվկիանոսի «ներս»:

 

Օվկիանոսագետների կարծիքով՝ 1945-1975 թթ.-ին, երբ մարդիկ սարսափած էին ցրտից և թվում էր, թե երկրորդ սառցե ժամանակաշրջանն է գալու, իրականում համընկնում է հենց օվկիանոսային սառեցման շրջանի հետ: Իսկ 1970-1991-ականների արագ տաքացումը 50 տոկոսով կապված է եղել գլոբալ տաքացման, իսկ մնացած 50%-ը՝ բնական ատլանտյան շրջանի հետ:

 

Եթե այս վարկածը ճիշտ է՝ սառեցումը կտևի ևս 10-15 տարի, սակայն մասնագետներն անհանգստացած են, որ այլ գործընթացներ կարող են խախտել օվկիանոսների սառեցման և տաքացման բնականոն ընթացքը:

 

 

Ատլանտյան օվկիանոսը կարճ ժամանակով կանգնեցրել է գլոբալ տաքացումը. գիտնականներ