Խաչ-տուն. վրաց ճարտարապետի յուրօրինակ գլուխգործոցը՝ լուսանկարներով

00:09 • 22.08.14

Հաճախ ներկայացվում են բնակելի տներից մինչև այգիներ ու այլ կառույցներ, որոնք պատրաստված են առաքման կոնտեյներներից, սակայն այս անգամ ոչ միայն կառուցման նյութն է արտասովոր, այլև՝ կառուցված տան տեսքը:


Ինչպես գրում է treehugger.com կայքը՝ ինքնատիպ մտահղացմամբ հանդես է եկել վրացի ճարտարապետ Դաչի Պապուաշվիլին, ով կոնտեյներներից խաչի տեսքով տուն է պատրաստել, որը կարող է հիանալի բնավայր հանդիսանալ ինչպես հոգևոր ներկայացուցչի, այնպես էլ՝ աշխարհիկ մարդու համար:


Պապուաշվիլիի նպատակը մեկ մարդու համար հարմարավետ բնակելի տարածք ստեղծելն է, որը հնարավոր կլինի տեղակայել ցանկացած դժվարանցանելի վայրում:



Բնակարանը համալրված է անձրևաջրերը հավաքող սարքով, զուգարանով, արևային վահանակներով, արևային ջրատաքացուցիչով՝ տեղադրված տանիքին:


 Dachi Papuashvili

 

Խաչ-տուն. վրաց ճարտարապետի յուրօրինակ գլուխգործոցը՝ լուսանկարներով