Դաղստանում աղոթելու համար «խելացի» գորգ են ստեղծել
Դաղստանում «խելացի» գորգ են ստեղծել, որն օգնում է հավատացյալներին նամազ անել իսլամի բոլոր կանոններին համաձայն, գրում է ДНИ.ru-ն։
Գորգն ունի զգայակներ, որոնք օգնում են մուսուլմաններին չկորցնել խոսքերի և գործողությունների հաշիվը և ճիշտ կատարել բոլոր շարժումները։
«Եթե հավատացյալը սխալ է թույլ տալիս՝ առաջ անցնելով կամ ետ մնալով հերթականությունից, զգայակները սկսում են ազդանշաններ արձակել, որոնք չեն խանգարում կենտրոնանալ աղոքթի վրա»,- պատմել են գորգի հեղինակները։
«Խելացի» գորգ ստեղծողներն արդեն արտոնագրել են իրենց աշխատանքը Ռուսաստանում և մտադիր են ստանալ միջազգային արտոնագիր։ Նրանց խոսքով՝ գորգը պահանջված կլինի, քանի որ աշխարհում ապրում է մոտ 1.6 մլրդ մուսուլման։










