Ամերիկացի լրագրողի գլխատումից հետո իսլամիստները Twitter-ից «տեղափոխվել են» այլ սոցկայք
Twitter սոցկայքում իր հաշիվների արգելափակումից հետո «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը «տեղափոխվել է» մեկ այլ սոցցանց՝ Diaspora, հայտնում է Russia Today-ը:
Twitter-ը խմբավորման հաշիվներն արգելափակել էր օրերս ամերիկացի լրագրողի գլխատումից և այդ նյութերի տարածումից հետո, իսկ Diaspora-ն իսլամիստների համար լավ է նրանով, որ այնտեղ հնարավոր չէ գրառումներ ջնջել:
Այս ռեսուրսը գործարկվել է 2010-ին՝ որպես Facebook-ի այլընտրանք: Diaspora-ի աշխատանքի հիմնական սկզբունք է հռչակվել հարգանքն օգտատիրոջ անձնական տվյալների նկատմամբ՝ «ովքեր էլ նրանք լինեն և որտեղ էլ գտնվեն»: Այժմ այդ սոցկայքում 1 մլն օգտատեր է գրանցված:










