Մարբուրգյան վիրուսի պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել Էբոլայի դեմ պայքարում

00:50 • 22.08.14

Մարբուրգյան վիրուսի փորձարարական պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել Էբոլա վարակի դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Washington Post-ին:

 

Նման եզրահանգման են եկել Հալվեստոնում գտնվող Տեխասի համալսարանի բժշկական բաժնի մասնագետները, որոնց հաշվետվությունը հրապարակվել է Washington Post օրաթերթում:

 

Խմբագրությունը նշում է, որ կանադական դեղագործական ընկերության արտադրանք հանդիսացող Tekmira դեղամիջոցը փարձարկում է անցել, որի արդյունքները դրական են եղել: