Եգիպտոսում ավտոբուսների վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել. ՀՀ ԱԳՆ

13:41 • 22.08.14

Կահիերում ՀՀ դեսպանության ճշտված տվյալների համաձայն` Եգիպտոսում ավտուբուսների վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի էջը։ 

Հիշեցնենք, որ այսօր Եգիպտոսում ավտոբուսների բախման հետևանքով, նախնական տվյալներով, 25 մարդ է մահացել։