Էստոնիայի առաջին տիկինը ներողություն է խնդրել սրճարանում իր պահվածքի համար

22:34 • 22.08.14

Էստոնիայի առաջին տիկինը ներողություն է խնդրել սրճարանում իր պահվածքի համար: Ինչպես հաղորդում է Interfax.ru-ն՝ Էվելինա Իլվեսն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ներկա պահին շատ ծանր ժամանակներ է ապրում և ներողություն է խնդրում բոլոր այն մարդկանցից, ում ցավ է պատճառել:

Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ ուրբաթ Kroonika ամսագրում հրատարակվել է Էվելինա Իլվեսի և մի երիտասարդի լուսնկարներով հոդվածը, որում նշվել է, որ «Էվելինա Իլվեսը օգօստոսյան մի օր Komeet սրճարանում անցկացվող միջոցառման ժամանակ մոռացել է իր կարգավիճակի և ամուսնացած լինելու փաստի մասին և համբուրվել իրեն ուղեկցող երիտասարդի հետ»:

46-ամյա առաջին տիկնոջն, ըստ ականատեսների, ընկերակցել է մոտ 28-ից 30 տարեկան մի երիտասարդ:

Նախագահի գրասենյակն այս դեպքը չի մեկնաբանել: