ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է արել չեղարկել Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու մասին որոշումը

19:52 • 22.08.14

Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանը պետք է չեղարկի Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու մասին որոշումը, որը տեղի է ունեցել Մոսկվայի, Կիևի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման պարագայում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Բրյուսելում Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:


«Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը որոշում է կայացրել Ուկրաինայի տարածք հումանիտար օգնություն տանել՝ առանց Կարմիր խաչի կամ ուկրաինական իշխանությունների համաձայնության: Դա Ուկրաինայի հետ սահմանի հստակ խախտում է», - հայտատարել է ԵՄ ներկայացուցիչը:


Նրա խոսքով՝ միջազգային հումանիտար իրավունքի և շարասյան ուղեկցման սկզբունքների համաձայն՝ բեռը պետք է ուղեկցվի Կարմիր կաչի կողմից:


Հումանիտար օգնության մասին պայմանավորվածությունները խախտելու մեջ Ռուսաստանին ավելի վաղ մեղադրել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: