Սպորտ, քաղաքականություն, աղետներ. վերջին տարիների լավագույն լուսանկարներն Agence France-Presse-ի արխիվից (լուսանկարներ)
Agence France-Presse լրատվական գործակալությունը նշում է հիմնադրման 70-ամյակը։ Առաջատար տեղեկատվական գործակալությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում, ունի 110 բյուրո աշխարհի տարբեր երկրներում։ Գործակալության լուրերը կարդում են 5 եվրոպական և արաբերեն լեզուներով։
Իր հոբելյանի կապակցությամբ գործակալությունը հրապարակել է վերջին տարիների լավագույն լուսանկարները, որոնք ստացել են հեղինակավոր միջազգային մրցանակներ տարբեր անվանակարգերում։
Agence France-Presse-ի լուսանկարիչների օբյեկտիվներում յուրաքանչյուր օր հայտնվում են ինչպես հայտնի քաղաքական գործիչներ և մարզական իրադարձություններ, այնպես էլ տարերային աղետներ և զինված հակամարտություններ։ Ֆոտոշարքը ներկայացնում է Лента-ն։




































