Գազայի հատվածում հակամարտության ընթացքում 469 երեխա է սպանվել. ՅՈՒՆԻՍԵՖ
Գազայի հատվածում ներկայիս հակամարտության ընթացքում սպանվել է 469 երեխա, ևս մոտ 3.000 երեխա ստացել է վնասվածքներ, հայտնում է rosbalt.ru-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ):
Միայն վերջին 2 օրվա ընթացքում հակամարտության զոհն է դարձել առնվազն 9 երեխա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետները անհանգստանում են, որ մոտ ժամանակում զոհված անչափահասների թիվը կարող է աճել։
Հիմնադրամի ներկայացուցիչներին առավել շատ անհանգստացնում է երեխաների հոգեբանական վիճակը։ Նրանցից հազարավորներին անհրաժեշտ է մասնագետների օգնություն։ Այժմ Պաղեստինում աշխատում էեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի 50 աշխատակիցներ, որոնք անհրաժեշտ խորհրդատվություն են տրամադրում։
Կազմակերպության գնահատականով, իսրայելական ռմբակոծությունների հետևանքով վնասվել է 219 դպրոցի շենք և ևս 22-ն ամբողջությամբ ոչնչացվել են։










