Վրաստանի իշխանությունները Դարյալի կիրճից մարդկանց տարհանելու պլան են մշակել

14:18 • 22.08.14

Հատուկ շտաբը Վրաստանի Դարյալի կիրճից, որտեղ այժմ սողանքներ են, մարդկանց տարհանելու պլան է մշակել, գրում է РИА Новости-ն՝ Վրաստանի տարածքային զարգացման նախարարությանը հղումով:

 

Օգոստոսի 20-ին Դարյալի կիրճում սողանքներ են սկսվել, որոնք վթարի պատճառ են դարձել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի շրջանում, որով Ռուսաստանից գազ է մատակարարվում Հայաստան։

 

Դադարեցված է նաև ավտոմեքենաների երթևեկությունն այն ճանապարհին, որը միացնում է Վրաստանն ու Ռուսաստանը։ Իշխանությունները հայտարարել են, որ բնական աղետի կրկնման ռիսկը կիրճում պահպանվում է։