Քրդերի բանտարկված առաջնորդը սեպտեմբերի 1-ին ուղերձ կհղի

12:49 • 22.08.14

Քրդական աշխատավորական կուսակցության ազատազրկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը սեպտեմբերի մեկին հանդես կգա ուղերձով, հայտնում  է Hurriyet-ը:

 

Սեպտեմբերի մեկին Թուրքիայում նշում են Համաշխարհային խաղաղության օրը: Օջալանի ուղերձը կտարածվի Թուրքիայի Արդարադատության նախարարության միջոցով:

 

Թուրք խորհրդարանականներն օգոստոսի 15-ին հանդիպել են Ստամբուլի մերձակա կղզիներից մեկում պահվող Օջալանին, սակայն նրանց ուղերձի բովանդակությունը ևս հայտնի չէ:

 

Ուղերձի հղման ժամկետը համընկել է նաև Քրդական աշխատավորական կուսակցության՝ Թուրքիայի դեմ պայքարի երեսնամյակին:

 

Ավելի վաղ Օջալանը հանդես էր եկել այն բանի օգտին, որ «երեսնամյա պատերազմն ավարտվի ժողովրդավարական բանակցություններով»:

 

Աղբյուրը հայտնում է նաև, որ օրերս Օջալանին է հանդիպել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, որն Օջալանին վստահեցրել է, որ բանակցային պատվիրակություններ կստեղծվեն, կբարելավվեն աշխատանքային պայմանները: