Իրաքում հարձակվել են սուննիական մզկիթի վրա. կան տասնյակ զոհեր

18:10 • 22.08.14

Առնվազն 30 մարդ է զոհվել, ևս մի քանի տասնյակը վիրավորվել անհայտ անձանց կողմից Իրաքի արևելյան Դիյալա շրջանում սուննիական մզկիթի վրա հարձակման հետևանքով, հայտնում են տեղի իշխանությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Զինված անձինք կրակ են բացել ավանդական ուրբաթօրյա աղոթքի եկածների ուղղությամբ:

 

Հարձակվողների ինքնությունը չի պարզվել: Ենթադրաբար, դա կարող էին լինել շիական արմատական կամ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամները:

 

Ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Չակ Հեյգելը հայտնել է, որ Վաշինգտոնն «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստներին համարում է ամենալուրջ վտանգը, որին Միացյալ Նահանգները բախվել է վերջին տարիներին: