Lamborghini Huracan-ն ուղևորվեց Ռուսաստան
Մոսկվայում օգոստոսի 28-ին կբացվի միջազգային ավտոսրահը, և ցուցադրման գլխավոր իրադարձություններից մեկը կդառնա Lamborghini Huracán LP 610-4 ռուսական սուպերքարի պրեմիերան: Առաջին անգամ հայտնի Gallardo-ի ժառանգորդը ցուցադրվել է այս տարվա սկզբին՝ Ժնևում: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:
Lamborghini Gallardo-ն դարձել է ապրանքանիշի ողջ պատմության ընթացքում թողարկված
ամենահեղիանկավոր մոդելը: 10 տարվա ընթացքում ապրանքանիշի 14.022 մոդել է թողարկվել: Հիմա արդեն նրանց փոխարինման է գալիս արժանի ժառանգորդը՝ Huracán LP 610-4-ը:
Մոդելի դիզայնը նորաձև և ֆուտուրիստական տեսք է ստացել՝ մեքենայի երկայնքով անցնող ուրվագծերի, վեցանկյան տեսք ունեցող կողային ապակիների և ԼԵԴ լուսատուների շնորհիվ: Մեքենայի ներսի հատվածը կաշեպատ է, որի վրա զարդանախշեր են արված:
Մեքենան համալրվել է 12.3 դյույմանոց գունավոր TFT-LCD-ով, որը ցուցադրում է վարորդին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Huracán LP 610-4-ի շասսիները պատրաստված են այլումինից և ածխածնային մանրաթելերից: Մեքենան մաքսիմալ 325 կմ/ժ արագության է հասնում V-աձև 10-գլանային 5.2 լիտր տարողությամբ շարժիչի օգնությամբ: Ռուսաստանում սուպերքարի արժեքը սկսվում է 11.15 մլն ռուբլուց:












