Լուգանսկում առևանգել և սպանել են Լիտվայի պատվո հյուպատոսին
Լուգանսկում Լիտվայի պատվո հյուպատոս Նիկոլայ Զելենցովն առևանգվել և սպանվել է: Газета.Ru-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հաղորդել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:
«Խորին վշտով տեղեկացա, որ Լուգանսկում Լիտվայի պատվո հյուպատոս Նիկոլայ Զելենցովին աձևանգել և դաժանորեն սպանել են», - գրել է նախարարը:
Դեռևս չհաստատված տվյալների համաձայն՝ վերջինս անհետացել էր օգոստոսի 9-ին կամ 10-ին:










