Microsoft-ը Windows-ի նոր տարբերակը կներկայացի սեպտեմբերի 30-ին

00:20 • 22.08.14

Ամերիկյան Microsoft ընկերության Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով The Verge-ին:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ ակնկալվում է, որ ծրագրավորողները կցուցադրեն OS բետա տարբերակը Threshold ծածկագրով:

Փորձագետները ենթադրում են, որ հաջորդ օպերացիոն համակարգը բոլոր օգտատերերի համար հասանելի կլինի 2015 թվականի գարնանը:
 

Microsoft-ը Windows-ի նոր տարբերակը կներկայացի սեպտեմբերի 30-ին