ՆԱՍԱ-ն այլընտրանք է գտել ռուսական «Սոյուզներին»
Ամերիկյան տիեզերական գործակալությունը մոտ ապագայում կարող է հայտարարել ամերիկյան ընկերություններից մեկի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին՝ «մակույկների» կառուցման վերաբերյալ, որոնցով տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան են հասցնում:
ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ըստ Washington Post-ի, դա արվում է ռուսական «Սոյուզներից» կախվածությունը վերացնելու համար:
Խոսքը բազմամիլիարդանոց պայմանագրի մասին է, որը թույլ կտա նոր շունչ հաղորդել ԱՄՆ-ի՝ խնդիրներ ունեցող տիեզերական ծրագրին: Թեկնածու ընկերությունների շարքում նշվում է SpaceX-ը, Sierra Nevada-ն կամ Boeing կոնցեռնը:
Այժմ ԱՄՆ-ն մեկ տեղի համար 70 մլն դոլար է վճարում «Սոյուզին», իր տիեզերագնացներին տեղ հասցնելու համար: Իսկ նոր պայմանագրով ԱՄՆ-ն կկարողանա վերջին շրջանում առաջին անգամ իր տիեզերագնացներին տիեզերք ուղարկել իր տարածքից: Դա տեղի կունենա կամ 2015-ին, կամ, ֆինանսական խնդիրների պատճառով՝ 2017-ից:










